ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Ընկերության առաքելությունն է` օգտագործելով բոլոր հնարավորությունները ֆինանսական շուկայում հաստատուն և առաջատար տեղ գրավել, աչքի ընկնելով կորպորատիվ սոցիալական բարձր պատասխանատվությամբ և յուրահատուկ բիզնես մշակույթով:
Կանոնադրություն
Կանոնադրության փոփոխություն առ 06․10․2020թ․
«ԷՅ ԲԻ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ում ներկա պահին թափուր աշխատատեղեր առկա չեն:
Եթե ցանկանում եք աշխատել մեզ մոտ, Ձեր ինքնակենսագրությունը և/կամ CV խնդրում ենք ուղարկել hr@abinvest.am էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով աշխատատեղի անվանումը:
Շնորհակալություն վստահության համար:
«ԷՅ ԲԻ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Ընկերություն), հիմք ընդունելով ՀՀ ԿԲ «Ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձին ներկայացվող չափանիշներ» կանոնակարգ (այսուհետ՝ Կանոնակարգ) 22-ով և «ԷՅ ԲԻ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ի «Արտաքին աուդիտի ընտրության» կարգով սահմանված պահանջները հայտարարում է 2024թ. Ֆինանսական տարվա արտաքին աուդիտ իրականացնող կազմակերպության ընտրության մրցույթ։ Աուդիտորական կազմակերպությունների կողմից առաջարկները կարող են ներկայացվել 16.12.2024-ից մինչև 17.01.2025թ.-ը ժամը 18։00 ներառյալ:
Մրցույթն անցկացվում է սահմանված ժամկետում հայտ ներկայացրած կազմակերպությունների միջև։ Մրցույցթն անց է կացվում կազմակերպչի ներքին իրավական ակտով սահմանված կարգով։ Հաղթող կճանաչվի այն աուդիտորական կազմակերպությունը, որը մրցութային հանձնաժողովի եզրակացությամբ առաջարկել է լավագույն պայմաններ։
Փաստաթղթերը կարող են ներկայացվել թղթային կամ էլեկտրոնային եղանակով։ Էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում փաթեթը պետք է ներկայացվի արխիվացված գաղտնաբառով։ Գաղտնաբառը պետք է ուղարկվի +37498202050 հեռախոսահամարին ոչ շուտ քան 17․01․2025թ․ 18։30 և ոչ ուշ քան 20․01․2025թ․ 18։00 Գաղտնաբառերը (ծածկագրերը) մրցութային հանձնաժողովն օգտագործելու է հայտերն ուսումնասիրման համար բացելու նպատակով, ոչ շուտ քան 21․01․2025թ․-ը ժամը 10։00-ն՝ հանձնաժողովի նիստի օրն ու ժամը։
Մանակցությունն անվճար է։
Աուդիտի աշխատանքները պետք է ընդգրկեն.
Թղթային տարբերակով առաջարկի փաթեթը անհրաժեշտ է ներկայացնել /ուղարկել Ընկերության գրասենյակ՝ ք․ Երևան․ Արգիշտի 7, գրասենյակ 202 կամ էլեկտրոնային տեսքով info@abinvest.am էլ. հասցեին:
Առաջարկների կազմման հետ կապված հարցերի, մրցույթի կանոնակարգին ծանոթանալու, լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել հետևյալ +37498202050 հեռախոսահամարով, ինչպես նաև գրել հետևյալ info@abinvest.am էլ․ փոստին:
Ընկերության կայքը՝ https://abinvest.am/