Իրավական Ծանուցում

ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՇԱԴԻՐ ԿԱՐԴԱԼ ԿԱՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍՏՈՐԵՎ ՇԱՐԱԴՐՎԱԾ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ: ԱՅՍ ԿԱՅՔԸ ԴԻՏԵԼՈՎ, ԴՈՒՔ ՀԱՄԱՁԱՅՆՎՈՒՄ ԵՔ ԸՆԴՈՒՆԵԼ ՆՇՎԱԾ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ: «ԷՅ ԲԻ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ի  ՀԱՅԵՑՈՂՈՒԹՅԱՄԲ ԱՅՍ ԷՋՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌ ԺԱՄԱՆԱԿ ՓՈՓՈԽՎԵԼ ԱՌԱՆՑ ՆԱԽՆԱԿԱՆ ԶԳՈՒՇԱՑՄԱՆ: ԿԱՅՔՈՒՄ ԱՅԴ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ԴՐԱՆՑ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ:

Կայքի նյութերի օգտագործում

Այս կայքում տեղադրված դիզայնի տարրերը, տեքստերը, մեդիաձայնագրությունները և նկարները հանդիսանում են «ԷՅ ԲԻ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ի սեփականությունը: Դրանք կարող են այս կայքից ներբեռնվել, տպվել և օգտագործվել անձնական նպատակների համար, սակայն չեն կարող կրկնօրինակվել, փոխանցվել, ցուցադրվել, նվագարկվել, տարածվել (լինի դա վճարովի թե անվճար հիմունքներով), լիցենզավորվել, փոփոխվել, պահվել հետագա օգտագործման համար կամ այլ կերպ օգտագործվել` առանց «ԷՅ ԲԻ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ի նախնական համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ նման օգտագործումը թույլատրվում է ՀՀ գործող օրենսդրությամբ: Վերջին դեպքում դրանք օգտագործելիս պետք է պարտադիր նշում կատարվի` «ԷՅ ԲԻ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ին դրանց պատկանելու մասին:

Կայքի բովանդակությունը

Սույն կայքում պարունակվող տեղեկատվությունը ներկայացվում է միայն տեղեկատվական նպատակներով: Մեր կողմից գործադրվել են բոլոր ջանքերը` այն հնարավորինս արժանահավատ դարձնելու համար, սակայն մենք չենք կարող երաշխավորել դրա ամբողջականությունը, ճշգրտությունը և ներկայացման հրատապությունը: Կայքի բովանդակությունը օգտագործելիս, Դուք գործում եք սեփական հայեցողությամբ և ստանձնում եք դրա հետ կապված ռիսկերը: Սույն կայքի բովանդակության գնահատման համար խնդրում ենք անհրաժեշտության դեպքում դիմել մասնագիտական խորհրդատվության: Կայքում ներկայացված տեղեկատվությունը չի հանդիսանում արժեթղթեր կամ այլ ֆինանսական գործիքներ գնելու կամ ներդրումային ծառայություններ և խորհրդատվություն մատուցելու առաջարկ:

Արժեթղթերը չեն հանդիսանում «ԷՅ ԲԻ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ի պարտավորություններ և երաշխավորված չեն «ԷՅ ԲԻ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ի կողմից: Արժեթղթերն իրենց մեջ պարունակում են ներդրումային ռիսկեր, ընդհուպ մինչև նախնական գումարի կորուստը: Այս կայքում ներկայացված տեղեկատվությունն ու նյութերը կարող են փոփոխվել առանց նախնական զգուշացման: «ԷՅ ԲԻ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ը որևէ պատասխանատվություն չի կրում սույն կայքում ներկայացված տեղեկատվության օգտագործման կամ օգտագործման հետևանքների համար:

Դեպի երրորդ անձանց կայքեր հղումները ներկայացված են միայն ծանոթության նպատակներով. «ԷՅ ԲԻ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ը որևէ կերպ չի կարող վերահսկել նման կայքերում զետեղվող տեղեկատվությունը: Հետևաբար, «ԷՅ ԲԻ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ը որևէ պատասխանատովություն չի կրում երրորդ անձանց կայքերում ներկայացված տեղեկատվության կամ գովազդների ճշգրտության և արժանահավատության համար և չի կարող պատասխանատվություն կրել դրանցում պարունակվող տեղեկատվության օգտագործման համար:

Տարբեր լեզուներով ներկայացված տեղեկատվություն

Այս կայքում զետեղված տեղեկատվությունը ներկայացվում է հայերեն և անգլերեն լեզուներով: Եթե այլ բան չի պահանջվում ՀՀ գործող օրենսդրությամբ, որոշ տեղեկատվություն կարող է ներկայացվել միայն հայերեն լեզվով: Տարբեր լեզուներով ներկայացված էջերի բովանդակության միջև առկա տարբերությունների կամ անհամապատասխանությունների դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով: